ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
27 հուլիսի 2018 թվականի թիվ 13 քաղ. Սանկտ Պետերբուրգ
ԱՎԻԱՑԻՈՆ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ԵՎ ԼՈՒՐՋ ՄԻՋԱԴԵՊԵՐԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄԻՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԹԱՑՔԻ ՄԱՍԻՆ
1. Ի գիտություն ընդունել Եվրասիական տնտեսական միության շահագրգիռ անդամ պետությունների կողմից ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության մարմին ստեղծելու ուղղությամբ իրականացվող աշխատանքի մասին տեղեկատվությունը:
2. Շահագրգիռ անդամ պետությունների կառավարություններին՝ մեկամսյա ժամկետում ավարտել «Ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննություն իրականացնող միջազգային բյուրոյի ստեղծման մասին» համաձայնագրի նախագծի վրա կատարվող աշխատանքները։
3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից:
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` Բելառուսի Հանրապետությունից՝ Ղազախստանի Հանրապետությունից՝ Ղրղզստանի Հանրապետությունից` Ռուսաստանի Դաշնությունից՝