Հոդված 11. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՔԱՐՏԻ և ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՔԱՐՏԻ ՀԱՄԱՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ
Հոդված 11. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՔԱՐՏԻ և ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՔԱՐՏԻ ՀԱՄԱՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ
1. Սոցիալական քարտի համարը կիրառվում է քաղաքացիների անհատական տվյալները մշակելիս`
1) քաղաքացուն աշխատավարձ և դրան հավասարեցված եկամուտ վճարելու, սոցիալական ապահովության և ապահովագրության պետական ու ոչ պետական ծրագրերով նախատեսված կենսաթոշակ, նպաստ, հատուցում նշանակելու և վճարելու ժամանակ.
2) հարկեր, տուրքեր, պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ, ինչպես նաև պարտադիր այլ վճարներ վճարելու ժամանակ.
3) կազմակերպությունների կողմից այն տեղեկատվական բազաները վարելու ժամանակ, որտեղից սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված գործառնություններն իրականացնելու համար օրենքով սահմանված դեպքերում տեղեկատվություն է տրամադրվում պետական կառավարման մարմիններին.
4) քաղաքացու կողմից բանկային հաշիվ բացելու ժամանակ.
5) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական և համայնքային ենթակայության կազմակերպությունների թղթային ու ինքնաշխատ տեղեկատվական բազաները վարելու ժամանակ:
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված գործառնությունների հաշվառման ու հաշվետվական փաստաթղթերը` սոցիալական քարտ չունեցող անձանց մասով, համարվում են անվավեր, եթե դրանցում նշված չեն սոցիալական քարտերի համարները:
3. Սոցիալական քարտի և սոցիալական քարտի համարի կիրառման կանոնները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
4. Սոցիալական քարտը հոգևոր խնդիրներին չի առնչվում և մարդու խղճի ու կրոնական համոզմունքների դեմ չի կարող օգտագործվել:
(11-րդ հոդվածը լրաց. 23.05.06 ՀՕ-94-Ն)
(11 հոդվածի 2-րդ մասի դրույթները` ՀՀ Սահմանադրության 31, 32 (2-րդ մաս) և 37 հոդվածներով ամրագրված իրավունքների իրականացման արգելափակման առումով ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 3, 6 (1-ին, 2-րդ մասեր), 42, 43 և 48 (կետ 12) հոդվածների պահանջներին հակասող և անվավեր 04.10.06 ՍԴՈ-649 որոշմամբ:)