Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2006-06-29-ից մինչև 2007-04-14։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄՆԻ ՈՒ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 13. ՔԱՂԱՔԱՑՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ և ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

գործել է մինչև 2007-04-14Բացել ARLIS-ում

Հոդված 13. ՔԱՂԱՔԱՑՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ և ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1. Քաղաքացին իրավունք ունի`

1) ստանալ սոցիալական քարտ.

2) իրավասու մարմիններից անվճար ստանալ սոցիալական քարտ ստանալու հայտի ձևաթուղթ.

3) դիմել լիազորված մարմին` տեղեկատվական բազայում ներառված իր անհատական տվյալներին ծանոթանալու կամ դրանցում փոփոխություններ կատարելու համար ստանալ այդ տվյալների մասին ամբողջական տեղեկատվություն.

4) դիմել լիազորված մարմին` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով նոր սոցիալական քարտ կամ սոցիալական քարտի կրկնօրինակ ստանալու համար:

2. Քաղաքացին պարտավոր է`

1) սոցիալական քարտ ստանալու համար դիմելիս համապատասխան իրավասու մարմին ներկայացնել հավաստի տվյալներ և անհրաժեշտ փաստաթղթեր.

2) իր սոցիալական քարտը ներկայացնել այն մարմիններ, որոնց դա անհրաժեշտ է սույն օրենքի 11-րդ հոդվածի պահանջները կատարելու համար:

(13-րդ հոդվածը լրաց. 23.05.06 ՀՕ-94-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։