Հոդված 11. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՔԱՐՏԻ և ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՔԱՐՏԻ ՀԱՄԱՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ
Հոդված 11. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՔԱՐՏԻ և ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՔԱՐՏԻ ՀԱՄԱՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ
1. Սոցիալական քարտի համարը կիրառվում է քաղաքացիների անհատական տվյալները մշակելիս`
1) քաղաքացուն աշխատավարձ և դրան հավասարեցված եկամուտ վճարելու, սոցիալական ապահովության և ապահովագրության պետական ու ոչ պետական ծրագրերով նախատեսված կենսաթոշակ, նպաստ, հատուցում նշանակելու և վճարելու ժամանակ.
2) հարկեր, տուրքեր, պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ, ինչպես նաև պարտադիր այլ վճարներ վճարելու ժամանակ.
3) կազմակերպությունների կողմից այն տեղեկատվական բազաները վարելու ժամանակ, որտեղից սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված գործառնություններն իրականացնելու համար օրենքով սահմանված դեպքերում տեղեկատվություն է տրամադրվում պետական կառավարման մարմիններին.
4) քաղաքացու կողմից բանկային հաշիվ բացելու ժամանակ.
5) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական և համայնքային ենթակայության կազմակերպությունների թղթային ու ինքնաշխատ տեղեկատվական բազաները վարելու ժամանակ:
2. (մասն ուժը կորցրել է 22.02.07 ՀՕ-102-Ն)
3. Սոցիալական քարտի և սոցիալական քարտի համարի կիրառման կանոնները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
4. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված գործառնություններն իրականացնելիս սոցիալական քարտ չունեցող անձը ներկայացնում է սույն օրենքի 9-րդ հոդվածի 3.1-րդ մասով սահմանված տեղեկանքը:
(11-րդ հոդվածը լրաց. 23.05.06 ՀՕ-94-Ն, փոփ., խմբ. 22.02.07 ՀՕ-102-Ն)
(11-րդ հոդվածը 22.12.10 ՀՕ-263-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 01.01.2013 թ.)
(հոդվածի 04.10.06 ՍԴՈ-649 որոշմամբ ճանաչված Սահմանադրությանը հակասող դրույթը համապատասխանեցվել է Սահմանադրությանը 22.02.07 ՀՕ-102-Ն օրենքի 2-րդ հոդվածի փոփոխությամբ)