Հոդված 13. ՔԱՂԱՔԱՑՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ և ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 13. ՔԱՂԱՔԱՑՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ և ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. Քաղաքացին իրավունք ունի`
1) ստանալ սոցիալական քարտ.
2) իրավասու մարմիններից անվճար ստանալ սոցիալական քարտ ստանալու հայտի ձևաթուղթ.
3) դիմել լիազորված մարմին` տեղեկատվական բազայում ներառված իր անհատական տվյալներին ծանոթանալու կամ դրանցում փոփոխություններ կատարելու համար ստանալ այդ տվյալների մասին ամբողջական տեղեկատվություն.
4) դիմել լիազորված մարմին` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով նոր սոցիալական քարտ կամ սոցիալական քարտի կրկնօրինակ ստանալու համար:
2. Քաղաքացին պարտավոր է`
1) սոցիալական քարտ կամ սույն օրենքի 9-րդ հոդվածի 3.1-րդ մասով սահմանված տեղեկանք ստանալու համար դիմելիս համապատասխան իրավասու մարմին ներկայացնել հավաստի տվյալներ և անհրաժեշտ փաստաթղթեր.
2) իր սոցիալական քարտը կամ սույն օրենքի 9-րդ հոդվածի 3.1-րդ մասով սահմանված տեղեկանքը ներկայացնել այն մարմիններ, որոնց դա անհրաժեշտ է սույն օրենքի 11-րդ հոդվածի պահանջները կատարելու համար:
(13-րդ հոդվածը լրաց. 23.05.06 ՀՕ-94-Ն, 22.02.07 ՀՕ-102-Ն)