Հոդված 1
Հոդված 1.
«Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» 2003 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-1-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
«խաղադրույք (մասնակցության վճար)` դրամական միջոցներ, որոնք խաղացողի հատուկ խաղային հաշվից օգտագործվում են կամ փոխանցվում են կազմակերպչին և ծառայում են որպես ինտերնետ շահումով խաղերի մասնակցելու պայման՝ կազմակերպչի սահմանած կանոններին համապատասխան.
խաղադրույք ընդունելու իրավունք` իրավունք, որը տրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով՝ ինտերնետ շահումով խաղի կազմակերպման գործունեություն իրականացնելու դեպքում խաղադրույքներ ընդունելու համար:»: