Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2005-03-22-ից մինչև 2006-07-08։Բացել գործող տեքստը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 3. «ԽԱՂԱՏՈՒՆ», «ԽԱՂԱՍՐԱՀ» և «ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐ» ԲԱՌԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

գործել է մինչև 2006-07-08Բացել ARLIS-ում

Հոդված 3. «ԽԱՂԱՏՈՒՆ», «ԽԱՂԱՍՐԱՀ» և «ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐ» ԲԱՌԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

1. Խաղատան կազմակերպիչներն իրենց անվանման կամ ցուցանակների մեջ կարող են օգտագործել «խաղատուն», «խաղասրահ» և «շահումով խաղեր» բառերը, դրանց ածանցյալները կամ թարգմանությունները:

2. Շահումով խաղի կազմակերպիչներն իրենց անվանման կամ ցուցանակների մեջ կարող են օգտագործել «խաղասրահ» և «շահումով խաղեր» բառերը, դրանց ածանցյալները կամ թարգմանությունները:

3. Շահումով խաղի կազմակերպիչներն իրենց անվանման կամ ցուցանակների մեջ չեն կարող օգտագործել «խաղատուն» բառը, դրա ածանցյալները կամ թարգմանությունները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։