Հոդված 10. ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ և ԽԱՂԱՏԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 10. ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ և ԽԱՂԱՏԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
(վերնագիրը 28.09.16 ՀՕ-149-Ն օրենքի 1-ին հոդվածի լրացմամբ ուժի մեջ կմտնի 01.06.2017 թ.)
1. Շահումով խաղերի կամ խաղատան կազմակերպիչը լիազոր մարմին է ներկայացնում ֆինանսական հոսքերի մասին ամսական հաշվետվություն, որի ներկայացման կարգը, ժամկետները, բովանդակությունը և ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
2. Շահումով խաղի կամ խաղատան կազմակերպիչը մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 30-ը լիազոր մարմին է ներկայացնում հաշվապահական հաշվառման օրենսդրությանը համապատասխան պետական մարմիններին ներկայացվող իր տարեկան ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ անկախ աուդիտորական եզրակացությունը և հաշվապահական հաշվառման օրենսդրությանը համապատասխան պետական մարմիններին ներկայացվող իր տարեկան ֆինանսական հաշվետվությունները հրապարակում է առնվազն 1000 տպաքանակ ունեցող մամուլում ու մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա մայիսի 15-ը լիազոր մարմին է ներկայացնում թերթի մեկ օրինակը:
(10-րդ հոդվածը փոփ. 24.10.07 ՀՕ-229-Ն, խմբ. 21.06.14 ՀՕ-122-Ն)
(10-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը 28.09.16 ՀՕ-149-Ն օրենքի 12-րդ հոդվածի լրացմամբ ուժի մեջ կմտնեն 01.06.2017 թ.)