Անցնել բովանդակությանը

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Օրենքընդունվել է 24 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2024-04-19-ից մինչև 2024-07-18։

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. ՕՐԵՆՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ

գործել է մինչև 2024-07-18Բացել ARLIS-ում

Հոդված 1. ՕՐԵՆՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ

1. Սույն օրենքը կարգավորում է շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի, խաղատների գործունեության կազմակերպման և կարգավորման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև սահմանում է դրանց նկատմամբ պետական վերահսկողությունը:

2. Սույն օրենքի գործողությունը չի տարածվում հեռահաղորդակցության որևէ կապի միջոցով շահումով խաղերի կազմակերպման գործունեության վրա, բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի:

3. Շախմատ, շաշկի, նարդի, տիր, բիլիարդ և նմանատիպ սպորտային բնույթի խաղերը շահումով խաղ չեն հանդիսանում, բացառությամբ թղթախաղերի տեսակների:

(1-ին հոդվածը լրաց. 25.12.06 ՀՕ-22-Ն, 28.09.16 ՀՕ-149-Ն)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։