Հոդված 15
Հոդված 15
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի վերջին ծանուցումն ստանալու օրվանից, որով Կողմերը դիվանագիտական ուղիներով միմյանց կտեղեկացնեն դրա ուժի մեջ մտնելու համար իրենց ներպետական իրավական ընթացակարգերի կատարման մասին, և կգործի հինգ (5) տարի ժամկետով՝ հնգական (5-ական) տարի նոր ժամանակահատվածներով ինքնաբերաբար երկարաձգվելու հնարավորությամբ։
Յուրաքանչյուր Կողմ կարող է դադարեցնել սույն Համաձայնագրի գործողությունը մյուս Կողմին դիվանագիտական ուղիներով գրավոր ծանուցելու միջոցով: Այդ դեպքում սույն Համաձայնագրի գործողության դադարեցումն ուժի մեջ է մտնում մյուս Կողմին նախնական գրավոր ծանուցում ուղարկելուց երեք (3) ամիս հետո:
Սույն Համաձայնագրի գործողության դադարեցումը չպետք է ազդի համագործակցության այն միջոցառումների վրա, որոնք ընթացքի մեջ են:
Կատարված է Վիեննա քաղաքում 2017 թվականի դեկտեմբերի 7-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը՝ հայերեն և անգլերեն, ընդ որում՝ բոլոր տեքստերը հավասարազոր են: Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման ընթացքում ծագած տարաձայնությունների դեպքում կգերակայի անգլերեն տեքստը:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2019թ. ապրիլի 26-ին