Հոդված 7
Հոդված 7
1. Կինոարվեստի ոլորտում Կողմերը կաջակցեն արվեստագետների և փորձագետների մասնակցությանը Հայաստանի Հանրապետությունում և Մալթայի Հանրապետությունում կազմակերպվող միջազգային կինոփառատոներին, ֆիլմերի ցուցադրություններին և մշակութային կինոմիջոցառումներին` միջոցառումների կազմակերպման կանոնների համաձայն, ինչպես նաև՝ մասնագիտացված հաստատությունների, դպրոցների, ասոցիացիաների և կինոպահոցների միջև ուղիղ համագործակցությանը:
2. Կողմերը կնպաստեն նաև տեսալսողական ոլորտում հայ և մալթացի մասնագետների անմիջական շփումներին: