Գլուխ 4 · ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՐ ԿԻՐԱՌՎՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ
Հոդված 13. Նախազգուշացումը և խախտումները վերացնելու մասին հանձնարարականը
Հոդված 13. Նախազգուշացումը և խախտումները վերացնելու մասին հանձնարարականը
1. Տեղում ստուգումների կամ փաստաթղթային վերահսկողության միջոցով վերահսկող մարմինն արձանագրում է թույլ տրված խախտումը և նախազգուշացնում է կազմակերպչին:
2. Նախազգուշացումը նախատեսում է նաև թույլ տրված խախտումը լիազոր մարմնի սահմանած ժամկետում վերացնելու կամ ապագայում նման խախտումը կանխելուն ուղղված միջոցառումներ ձեռնարկելու հանձնարարական, որի կատարումը պարտադիր է:
3. Նախազգուշացումը` որպես պատասխանատվության միջոց, կիրառվում է սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված պահանջների խախտման դեպքում:
(13-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-309-Ն)