Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-11-01-ից մինչև 2022-06-18։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՐ ԿԻՐԱՌՎՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

Հոդված 16. Լիցենզիայի գործողության դադարեցումը

գործել է մինչև 2022-06-18Բացել ARLIS-ում

Հոդված 16. Լիցենզիայի գործողության դադարեցումը

1. Լիազոր մարմինը լիցենզիայի գործողությունը դադարեցնում է`

ա) եթե կազմակերպիչը սույն օրենքի 11-րդ հոդվածի «գ» կետում նշված փաստաթղթերում ներկայացրել է կեղծ տվյալներ.

բ) եթե կազմակերպիչը թույլ է տվել սույն օրենքի 11-րդ հոդվածի «դ» կետում նշված խախտումը.

գ) եթե կազմակերպիչը սույն օրենքի 15-րդ հոդվածին համապատասխան լիցենզիայի գործողության կասեցման համար հիմք հանդիսացող խախտում թույլ տալուց հետո` մեկ տարվա ընթացքում, թույլ է տվել խախտում, որը հիմք է լիցենզիայի գործողությունը կրկին կասեցնելու համար.

դ) լիցենզավորված անձի դիմումի համաձայն.

ե) օրենքով նախատեսված այլ դեպքերում.

զ) եթե կազմակերպիչը խախտել է սույն օրենքի 5.2-րդ հոդվածի 1-ին կամ 3-րդ մասով սահմանված պահանջները:

2. Լիցենզիայի գործողությունը դադարեցվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգով:

3. Լիցենզավորված անձի դիմումի համաձայն լիցենզիայի գործողությունը դադարեցվում է, եթե փաստաթղթային կամ տեղում ստուգման արդյունքների հիման վրա ձևավորված լիազոր մարմնի հիմնավոր կարծիքով նա ի վիճակի է կատարել շահումներից բխող իր բոլոր պարտավորությունները:

(16-րդ հոդվածը լրաց. 03.10.19 ՀՕ-186-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։