Գլուխ 4 · ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՐ ԿԻՐԱՌՎՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ
Հոդված 11. Սույն օրենքի խախտումները
Հոդված 11. Սույն օրենքի խախտումները
Սույն օրենքի իմաստով խախտումներ են համարվում, եթե կազմակերպիչը`
ա) խախտել է սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջները.
բ) խախտել է սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված պահանջները.
գ) խախտել է սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված պահանջները կամ վերահսկող մարմին ներկայացված տեղեկություններում (հաշվետվություններում) առկա են կեղծ տվյալներ.
դ) լիցենզիա ստանալու համար հայտը ներկայացնելիս կամ դրանից հետո` մինչև լիցենզիան ստանալու պահը, խեղաթյուրել է պահանջվող տեղեկությունները կամ ներկայացրել է ոչ լիարժեք տեղեկություններ, եթե դրանց ճիշտ կամ լիարժեք ներկայացումը կհանգեցներ լիցենզիա ստանալու հայտի մերժման:
(11-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-309-Ն)