Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-06-18-ից մինչև 2022-07-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

Հոդված 7. Վիճակախաղերի կազմակերպչի կողմից վերահսկող մարմին ներկայացվող տեղեկություններին (հաշվետվություններին) ներկայացվող պահանջները

գործել է մինչև 2022-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 7. Վիճակախաղերի կազմակերպչի կողմից վերահսկող մարմին ներկայացվող տեղեկություններին (հաշվետվություններին) ներկայացվող պահանջները

(վերնագիրը փոփ. 23.03.18 ՀՕ-309-Ն)

1. Խաղարկությամբ կամ համակցված վիճակախաղի կազմակերպիչը`

ա) վիճակախաղի տոմսերի խաղարկության անցկացումից առնվազն երեք ժամ առաջ փաստաթղթային տեսքով ներկայացնում է հաշվետվություն, որում նշվում են կազմակերպչի անվանումը, վիճակախաղի անվանումը, վիճակախաղի խաղարկության հերթական համարը և թողարկված` վաճառված ու մարված վիճակախաղի տոմսերի մասին տվյալները` ըստ համարների, սերիաների, քանակի, և մարված տոմսերի վերաբերյալ` կազմված տեղեկանքի մեկ օրինակ.

բ) վիճակախաղի տոմսերի խաղարկության անցկացումից հետո` հաջորդ աշխատանքային օրվա ընթացքում, փաստաթղթային տեսքով ներկայացնում է հաշվետվություն, որում նշվում են կազմակերպչի անվանումը, վիճակախաղի անվանումը, վիճակախաղի խաղարկության հերթական համարը և շահած տոմսերի տվյալները` ըստ քանակի, համարների (սերիաների), շահումների չափերի ու տեսակների, և շահումային ֆոնդի չափի մասին:

2. Ոչ խաղարկությունով վիճակախաղի կազմակերպիչը`

ա) վիճակախաղի տոմսերի թողարկումից հետո, նախքան այդ տոմսերի իրացումը, փաստաթղթային տեսքով ներկայացնում է հաշվետվություն, որում նշվում են կազմակերպչի անվանումը, վիճակախաղի անվանումը, վիճակախաղի տոմսի գինը, տվյալ խաղարկության համար թողարկված տոմսերի ընդհանուր քանակը և շահող տոմսերի մասին տվյալները` ըստ քանակի, համարների (սերիաների), շահումների չափերի ու տեսակների.

բ) վիճակախաղերի տոմսերի իրացման գործընթացն սկսելուց հետո յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ` մինչև հաջորդ ամսվա 5-ը, փաստաթղթային տեսքով ներկայացնում է հաշվետվություն, որում նշվում են կազմակերպչի անվանումը, վիճակախաղի անվանումը և իրացված տոմսերի մասին տվյալները` ըստ քանակի, գնի, և շահած տոմսերի մասին տվյալները` ըստ քանակի, գնի, համարների (սերիաների), շահումների չափերի ու տեսակների:

3. Տոտալիզատորի և ինտերնետ տոտալիզատորի կազմակերպիչները մինչև յուրաքանչյուր ամսվան նախորդող վերջին աշխատանքային օրը փաստաթղթային տեսքով ներկայացնում են հաշվետվություն, որում նշում են կազմակերպչի անվանումը, տոտալիզատորի անվանումը և տվյալ ամսվա ընթացքում տոտալիզատորի խաղադրույքների ընդունման և անմիջականորեն ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման համար նախատեսված համակարգիչների քանակը (անկախ փաստացի օգտագործման օրերի քանակից), ինչպես նաև համակարգիչների տեղակայման վայրերի հասցեները:

3.1. Ինտերնետ տոտալիզատորի կազմակերպիչները յուրաքանչյուր ամսվա համար մինչև տվյալ ամսվան նախորդող վերջին աշխատանքային օրը վերահսկող մարմին են ներկայացնում նաև տեղեկատվություն` տվյալ ամսում (անկախ փաստացի աշխատանքային օրերի քանակից) ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման համար նախատեսված ինտերնետային կայքերի գրանցված հասցեների մասին:

3.2. Տոտալիզատորի և ինտերնետ տոտալիզատորի կազմակերպիչները տվյալ ամսվա ընթացքում տոտալիզատորի խաղադրույքների ընդունման կամ անմիջականորեն ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման համար նախատեսված համակարգիչների քանակի կամ ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման համար նախատեսված ինտերնետային կայքերի գրանցված հասցեների ավելացման դեպքում այդ մասին ավելացումից առնվազն հինգ աշխատանքային օր առաջ վերահսկող մարմին են ներկայացնում լրացուցիչ հաշվետվություն կամ տեղեկատվություն:

4. Սույն հոդվածի 1-ին մասում նշված տեղեկությունները (հաշվետվությունները) ներկայացվում են յուրաքանչյուր խաղարկության համար:

5. Սույն հոդվածի 1-3.2-րդ մասերում նշված հաշվետվությունների ձևերի և դրանց ներկայացման կարգի առանձնահատկություններն անհրաժեշտության դեպքում սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Նշված հաշվետվությունները կազմակերպչի կողմից վերահսկող մարմին են ներկայացվում (հանձնվում) երկու օրինակից, փակ ծրարների մեջ` ստորագրված կազմակերպչի կողմից` ծրարների վրա նշագրելով հաշվետվության ներկայացման ժամը, ամսաթիվը, տարին, կազմակերպչի անվանումը, վիճակախաղի անվանումը, վիճակախաղի խաղարկության հերթական համարը: Յուրաքանչյուր հաշվետվության յուրաքանչյուր օրինակի յուրաքանչյուր էջ պետք է ստորագրված լինի կազմակերպչի կողմից: Հաշվետվության ներկայացման ժամը, ամսաթիվը և տարին հաշվետվության ընդունման պահին վերահսկող մարմնի ներկայացուցիչ(ներ)ը իր հերթին նշագրում է և ստորագրում ծրարների վրա: Ընդ որում, երկու ծրարներից մեկը կարող է բացվել միայն հաշվետվության արժանահավատության ստուգման անհրաժեշտության դեպքում:

6. Կազմակերպիչը վերահսկող մարմին է ներկայացնում`

ա) յուրաքանչյուր եռամսյակի համար, մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա վերջին օրը, համապատասխան տարածքային հարկային մարմնի տեղեկանքը` հաշվետու եռամսյակում հարկերի և օրենքով սահմանված այլ պարտադիր վճարների գծով կազմակերպչի պարտավորությունների մասին.

բ) մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 30-ը վերահսկող մարմին է ներկայացնում հաշվապահական հաշվառման օրենսդրությանը համապատասխան պետական մարմիններին ներկայացվող իր տարեկան ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ անկախ աուդիտորական եզրակացությունը և հաշվապահական հաշվառման օրենսդրությանը համապատասխան պետական մարմիններին ներկայացվող իր տարեկան ֆինանսական հաշվետվությունները հրապարակում է http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:

7. Կազմակերպիչը վերահսկող մարմին է ներկայացնում իր կողմից վճարված մեկ միլիոն դրամը գերազանցող յուրաքանչյուր շահումների գումարների վերաբերյալ հաշվետվություն` ոչ ուշ, քան վճարմանը հաջորդող տասներորդ օրը, որտեղ նշվում են կազմակերպչի անվանումը, վիճակախաղի անվանումը, շահած վիճակախաղի տոմսի համարը (սերիան), խաղարկությունով կամ համակցված վիճակախաղի դեպքում` նաև խաղարկության համարը, վիճակախաղի շահած մասնակիցների անունը, ազգանունը, անձնագրի տվյալները, մշտական բնակության վայրը և շահած գումարի չափը:

8. Սույն հոդվածի 7-րդ մասում նշված հաշվետվության ձևի և դրա ներկայացման կարգի առանձնահատկություններն անհրաժեշտության դեպքում սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

9. Սույն հոդվածի 7-րդ մասում նշված հաշվետվությունները վերահսկող մարմնի կողմից հրապարակման ենթակա չեն: Վերահսկող մարմնի այն աշխատակիցները, ովքեր կխախտեն սույն պահանջը, կենթարկվեն օրենքով սահմանված պատասխանատվության:

(7-րդ հոդվածը խմբ., լրաց., փոփ. 25.12.06 ՀՕ-21-Ն, փոփ. 24.10.07 ՀՕ-230-Ն, 19.03.12 ՀՕ-82-Ն, 19.03.12 ՀՕ-135-Ն, 23.03.18 ՀՕ-309-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։