Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-07-01-ից մինչև 2023-07-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՐ ԿԻՐԱՌՎՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

Հոդված 15. Լիցենզիայի գործողության կասեցումը

գործել է մինչև 2023-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 15. Լիցենզիայի գործողության կասեցումը

1. Լիազոր մարմինը կասեցնում է լիցենզիայի գործողությունը`

ա) եթե կազմակերպիչը խախտել է սույն օրենքի 4.1-ին և 4.3-րդ հոդվածներով, 5-րդ հոդվածի 1-ին մասի «ը», «թ», կամ «ժ» կետերով սահմանված պահանջները.

բ) եթե կազմակերպիչը խախտել է սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված պահանջները.

գ) եթե կազմակերպիչն ունի հարկերի և օրենքով սահմանված այլ պարտադիր վճարների ժամկետանց պարտավորություններ.

գ1) եթե կազմակերպիչը խախտել է սույն օրենքի 5.2-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջները.

դ) օրենքով նախատեսված այլ դեպքերում:

Սույն հոդվածի 1-ին մասի «ա», «բ» և «գ» կետերի պահանջները խախտելու դեպքում լիցենզիայի գործողությունը կասեցվում է մինչև խախտման պատճառի վերացումը: Սույն հոդվածի 1-ին մասի «դ» կետի պահանջը խախտելու դեպքում լիցենզիայի գործողությունը կասեցվում է համապատասխան օրենքով սահմանված ժամկետով:

Լիցենզիայի կասեցումն իրականացվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգով:

2. Լիցենզիայի գործողության կասեցման ժամկետի ընթացքում կազմակերպիչը չի կարող իրականացնել վիճակախաղերի կազմակերպման գործունեություն, բացառությամբ շահումների տրման գործողությունների:

(15-րդ հոդվածը փոփ. 21.06.14 ՀՕ-123-Ն, լրաց. 03.10.19 ՀՕ-186-Ն)

(հոդվածը 16.12.22 ՀՕ-573-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2023 թվականի հուլիսի 1-ից)

(16.12.22 16.12.22 ՀՕ-573-Ն օրենքն ունի անցումային դրույթ և եզրափակիչ մաս)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։