Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-07-01-ից մինչև 2023-07-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

Հոդված 4.3. Կազմակերպչի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելը և ղեկավար պաշտոններ զբաղեցնելը

գործել է մինչև 2023-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 4.3. Կազմակերպչի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելը և ղեկավար պաշտոններ զբաղեցնելը

1. Անձը կամ փոխկապակցված անձինք մեկ կամ մի քանի գործարքների հետևանքով կազմակերպչի կանոնադրական կապիտալում կարող են նշանակալից մասնակցություն ձեռք բերել միայն լիազոր մարմնում սույն օրենքի 4.1-ին հոդվածով նախատեսված արգելքների բացակայության ստուգում անցնելուց հետո` լիազոր մարմնի դրական եզրակացության հիման վրա:

2. Անձը ղեկավար պաշտոնում նշանակվելուց հետո պարտավոր է եռամսյա ժամկետում անցնել սույն օրենքի 4.1-ին հոդվածով նախատեսված արգելքների բացակայության ստուգում և ստանալ լիազոր մարմնի դրական եզրակացությունը:

3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված ստուգում անցնելու համար կազմակերպչի միջնորդությամբ անձը լիազոր մարմին է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և ձևով տեղեկություններ և փաստաթղթեր:

4. Լիազոր մարմինը սույն հոդվածով սահմանված կարգով պահանջվող բոլոր փաստաթղթերը ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում, քննում է դրանք: Լիազոր մարմնի կողմից մեկամսյա ժամկետում բացասական եզրակացություն չտրամադրվելու կամ սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված ստուգման ժամկետը չերկարաձգվելու դեպքում դրական եզրակացությունը համարվում է տրված:

Սույն մասով սահմանված ժամկետը լիազոր մարմնի որոշմամբ կարող է երկարաձգվել ևս մեկ ամիս ժամկետով, եթե ներկայացված փաստաթղթերը պարունակում են այնպիսի տեղեկություններ, որոնք կարիք ունեն լրացուցիչ ուսումնասիրության: Երկարաձգման որոշման մասին պատշաճ ձևով տեղեկացվում է կազմակերպիչը:

5. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված ստուգման արդյունքում լիազոր մարմինը տալիս է բացասական եզրակացություն, եթե առկա են սույն օրենքի 4.1-ին հոդվածով նախատեսված հիմքերը, կամ լիազոր մարմինն ունի հիմնավոր կասկածներ, որ կանոնադրական կապիտալում մասնակցության համար նախատեսված դրամական միջոցները ձեռք են բերվել հանցավոր ճանապարհով:

Սույն մասով սահմանված մերժման որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով:

(4.3-րդ հոդվածը լրաց. 21.06.14 ՀՕ-123-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։