Հոդված 15. Լիցենզիայի գործողության կասեցումը
Հոդված 15. Լիցենզիայի գործողության կասեցումը
1. Լիազոր մարմինը կասեցնում է լիցենզիայի գործողությունը`
ա) եթե կազմակերպիչը խախտել է սույն օրենքի 4.1-ին և 4.3-րդ հոդվածներով, 5-րդ հոդվածի 1-ին մասի «ը», «թ», «թ1» կամ «ժ» կետերով սահմանված պահանջները.
բ) եթե կազմակերպիչը խախտել է սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված պահանջները.
գ) եթե կազմակերպիչն ունի հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով 10 և ավելի օր ժամկետանց պարտավորություններ, բացառությամբ սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «թ» և «թ1» կետերով սահմանված դեպքերի.
գ1) եթե կազմակերպիչը խախտել է սույն օրենքի 5.2-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջները.
դ) օրենքով նախատեսված այլ դեպքերում:
Սույն հոդվածի 1-ին մասի «ա», «բ» և «գ» կետերի պահանջները խախտելու դեպքում լիցենզիայի գործողությունը կասեցվում է մինչև խախտման պատճառի վերացումը: Սույն հոդվածի 1-ին մասի «դ» կետի պահանջը խախտելու դեպքում լիցենզիայի գործողությունը կասեցվում է համապատասխան օրենքով սահմանված ժամկետով:
Լիցենզիայի կասեցումն իրականացվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգով:
2. Լիցենզիայի գործողության կասեցման ժամկետի ընթացքում կազմակերպիչը չի կարող իրականացնել վիճակախաղերի կազմակերպման գործունեություն, բացառությամբ շահումների տրման գործողությունների:
(15-րդ հոդվածը փոփ. 21.06.14 ՀՕ-123-Ն, լրաց. 03.10.19 ՀՕ-186-Ն, 16.12.22 ՀՕ-573-Ն, խմբ. 12.06.24 ՀՕ-293-Ն)
(16.12.22 16.12.22 ՀՕ-573-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)