Հոդված 12. Սույն օրենքի խախտումների համար կիրառվող պատասխանատվության միջոցները
Հոդված 12. Սույն օրենքի խախտումների համար կիրառվող պատասխանատվության միջոցները
1. Սույն օրենքի խախտումների դեպքերում վերահսկող մարմինը կազմակերպչի նկատմամբ կիրառում է պատասխանատվության հետևյալ միջոցները.
ա) նախազգուշացում և խախտումները վերացնելու մասին հանձնարարական.
բ) տուգանք:
Վերահսկող մարմինը լիցենզիայի գործողության կասեցման կամ դադարեցման հիմքի հայտնաբերման դեպքում գրավոր դիմում է լիազոր մարմին՝ այդ գործընթացն իրականացնելու համար` ներկայացնելով տվյալ վարույթն իրականացնելու համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը:
2. Սույն օրենքի խախտումների դեպքերում լիազոր մարմինը կազմակերպչի նկատմամբ կիրառում է պատասխանատվության հետևյալ միջոցները.
ա) լիցենզիայի գործողության կասեցում.
բ) լիցենզիայի գործողության դադարեցում:
(12-րդ հոդվածը փոփ. 21.06.14 ՀՕ-123-Ն, խմբ. 23.03.18 ՀՕ-309-Ն)