Հոդված 5.2. Վիճակախաղի կազմակերպմանը ներկայացվող տարածքային պահանջները
Հոդված 5.2 Վիճակախաղի կազմակերպմանը ներկայացվող տարածքային պահանջները
1. Լիցենզիա ունեցող վիճակախաղի կամ անմիջականորեն տոտալիզատորի յուրաքանչյուր կազմակերպիչ կարող է կազմակերպել մեկական բուքմեյքերական գրասենյակ կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) տոտալիզատոր միայն Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի վարչական սահմաններում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի վարչական սահմաններում, Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի վարչական սահմաններում, Սյունիքի մարզի Մեղրի համայնքի վարչական սահմաններում, Հայաստանի Հանրապետության մարզերի յուրաքանչյուր վարչական կենտրոնում և Երևան քաղաքի յուրաքանչյուր վարչական շրջանում՝ կրթական և պատմամշակութային օջախներից, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, հիվանդանոցներից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած հեռավորությամբ և չափանիշներին համապատասխան տարածքներում։
2. Արգելվում է տոտալիզատորի մասնակիցների հաշիվներին դրամական միջոցներ մուտքագրել և ելքագրել կանխիկ եղանակով: Նշված հաշիվները համալրվում են, և հաշիվներից գումարը ելքագրվում է միայն անկանխիկ եղանակով: Անմիջականորեն (խաղասրահի միջոցով) խաղացողների կողմից կատարվող խաղադրույքների կատարումը կամ կազմակերպիչների կողմից խաղացողներին տրված անհատական խաղային քարտերին դրամական միջոցների համալրումն իրականացվում է անկանխիկ եղանակով:
3. Արգելվում է Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոմատացված սարքավորումների միջոցով վիճակախաղի՝ ոչ խաղարկությունով, խաղարկությունով, համակցված, տոտալիզատորի (այդ թվում՝ ինտերնետ տոտալիզատորի) կազմակերպումը:
4.
(5.2-րդ հոդվածը լրաց. 03.10.19 ՀՕ-186-Ն, խմբ. 25.05.22 ՀՕ-139-Ն)
(հոդվածի 4-րդ մասը 25.05.22 ՀՕ-139-Ն օրենքի 3-րդ հոդվածի լրացմամբ ուժի մեջ կմտնի նույն օրենքի պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո)