Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-07-01-ից մինչև 2023-07-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

Հոդված 4. Վիճակախաղերի կազմակերպման գործունեություն իրականացնողները

գործել է մինչև 2023-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 4. Վիճակախաղերի կազմակերպման գործունեություն իրականացնողները

1. Հայաստանի Հանրապետությունում վիճակախաղերի կազմակերպման գործունեություն կարող են իրականացնել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի և (կամ) Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձ հանդիսացող հիմնադիրներ ունեցող Հայաստանի Հանրապետությունում գրանցված առևտրային կազմակերպությունները` համապատասխան լիցենզիայի հիման վրա:

1.1.

2. Օտարերկրյա պետություններում կազմակերպված վիճակախաղերի տոմսերի իրացումը Հայաստանի Հանրապետությունում արգելվում է:

3. Ինտերնետ տոտալիզատորը համարվում է Հայաստանի Հանրապետության տարածքում կազմակերպված, եթե ինտերնետ տոտալիզատորի կազմակերպչի սերվերները տեղակայված են Հայաստանի Հանրապետության տարածքում:

(4-րդ հոդվածը լրաց. 25.12.06 ՀՕ-21-Ն, փոփ., լրաց. 03.10.19 ՀՕ-186-Ն)

(հոդվածը 16.12.22 ՀՕ-573-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2023 թվականի հուլիսի 1-ից)

(16.12.22 16.12.22 ՀՕ-573-Ն օրենքն ունի անցումային դրույթ և եզրափակիչ մաս)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։