Հոդված 4
Հոդված 4
1. Միջազգային ավտոմոբիլային փոխադրողների լրացուցիչ ուսուցումն իրականացվում է Կողմերի իրավասու մարմինների լիազորած ուսումնական հաստատությունների կողմից՝ միջազգային ավտոմոբիլային փոխադրողների լրացուցիչ ուսուցման բնագավառում և ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառում:
Կողմերի իրավասու մարմինները միջազգային ավտոմոբիլային փոխադրողների լրացուցիչ ուսուցման բնագավառում սահմանում են այդպիսի ուսումնական հաստատությունների ցանկը:
2. Միջազգային ավտոմոբիլային փոխադրողների մասնագիտական հմտությունների լրացուցիչ ուսուցում իրականացնող ուսումնական հաստատությունների ցանկի որոշման առաջարկվող կարգը ներկայացված է սույն Համաձայնագրի անբաժանելի մաս կազմող 2-րդ հավելվածում: