Հոդված 5
Հոդված 5
Միջազգային ավտոմոբիլային փոխադրողի մասնագիտական հմտությունները հաստատվում են միջազգային ավտոմոբիլային փոխադրողների լրացուցիչ ուսուցման բնագավառում Կողմի իրավասու մարմնի կողմից տրվող՝ սահմանված նմուշի հավաստագրով` միջազգային ավտոմոբիլային փոխադրողների լրացուցիչ ուսուցում իրականացնող Կողմերի ուսումնական հաստատություններից մեկում միասնական ծրագրերով ուսուցման ու ատեստավորման և որակավորման քննություն հանձնելուց հետո:
Որակավորման քննության անցկացման կարգը սահմանվում է ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառում Կողմերի իրավասու մարմինների կողմից: