Գլուխ 8 · ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԵՎ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԷԹԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 38.1. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի աշխատակազմը
Հոդված 38.1. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի աշխատակազմը
1. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի բնականոն գործունեությունն ապահովում է նրա աշխատակազմը:
2. Աշխատակազմի աշխատողների թիվը և հաստիքացուցակը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի առաջարկությամբ հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ կառուցվածքն ու կանոնադրությունը՝ հանձնաժողովը:
(38.1-ին հոդվածը լրաց. 09.06.17 ՀՕ-98-Ն)