Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-01-06-ից մինչև 2018-01-27։Բացել գործող տեքստը
Գլուխ 8 · ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԵՎ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԷԹԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 44. Վարույթը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովում

գործել է մինչև 2018-01-27Բացել ARLIS-ում

Հոդված 44. Վարույթը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովում

1. Էթիկայի հանձնաժողովը վարույթ հարուցում է սեփական նախաձեռնությամբ:

2. Էթիկայի կանոնների խախտման վերաբերյալ էթիկայի հանձնաժողովը վարույթ կարող է հարուցել`

1) որևէ անձի դիմումի հիման վրա.

2) իր նախաձեռնությամբ.

3) բարձրաստիճան պաշտոնատար անձի դիմումի հիման վրա` իր կողմից էթիկայի կանոնների խախտման հարցը ստուգելու հարցով:

3. Վարույթ հարուցելուց հետո` 5-օրյա ժամկետում, այդ մասին տեղեկացվում է բարձրաստիճան պաշտոնատար անձը, որը 10-օրյա ժամկետում հանձնաժողով է ներկայացնում իր առարկություններն ու բացատրությունները: Հարուցված վարույթի արդյունքում բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն իր եզրակացությունը տալիս է 1-ամսյա ժամկետում։

4. Բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից էթիկայի կանոնների խախտման վերաբերյալ եզրակացությունը և դրա հիման վրա համապատասխան պետական մարմնի լիազոր անձի որոշումը, եթե այդպիսին առկա է, տվյալ որոշումը կայացնելու օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում տեղադրվում է տվյալ պետական մարմնի կայքէջում: Եթե ուսումնասիրության ընթացքում ի հայտ են գալիս հանցագործության հատկանիշներ, ապա հանձնաժողովը բոլոր նյութերն ուղարկում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն։

5. Էթիկայի կանոնների խախտումների վերաբերյալ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի եզրակացությունը ուղարկվում է Հայաստանի Հանրապետության Նախագահին և բարձրաստիճան պաշտոնատար անձի վերադասին։

6. Հանձնաժողովի եզրակացությունը այն կայացնելուց հետո` մեկամսյա ժամկետում, կարող է բողոքարկվել դատարան այն բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից, ում վարքագծի վերաբերյալ կայացվել է եզրակացություն:

7. Եթե վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթի ընթացքում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը գալիս է այն հետևության, որ կատարված արարքում առկա են հայտարարագիրը դիտավորությամբ չներկայացնելու կամ հայտարարագրում կեղծ տվյալ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու առերևույթ հատկանիշներ, ապա վարույթի նյութերը պատճառաբանված որոշմամբ անհապաղ, բայց ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում ուղարկում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն՝ ընդունելով վարույթը կասեցնելու մասին որոշում։

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը նյութերի ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ պարտավոր է տեղեկացնել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին՝ կցելով համապատասխան որոշման պատճենը:

Քրեական գործի հարուցումը մերժելու, գործի վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու կամ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումն ստանալու պահից Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հնգօրյա ժամկետում վերսկսում է կասեցված վարույթը, իսկ օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռն ստանալու դեպքում նույն ժամկետում կարճում է վարույթը:

(44-րդ հոդվածը փոփ. 19.03.12 ՀՕ-112-Ն, լրաց. 09.06.17 ՀՕ-98-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։