Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-01-06-ից մինչև 2018-01-27։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2018-01-27-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 2. Սույն օրենքի գործողության ոլորտը

գործել է մինչև 2018-01-27ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 2. Սույն օրենքի գործողության ոլորտը

1. Սույն օրենքի գործողությունը տարածվում է հետևյալ մարմիններում հանրային ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոն զբաղեցնող անձանց վրա.

1) Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմում.

2) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում.

3) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմում.

4) Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի աշխատակազմում.

5) Հայաստանի Հանրապետության նախարարությունների աշխատակազմերում.

6) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների աշխատակազմերում.

7) Հայաստանի Հանրապետության օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմինների (հանձնաժողովների, ծառայությունների, խորհուրդների) աշխատակազմերում.

8) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի աշխատակազմում.

9) Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմում.

10) Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտում.

11) Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակազմում.

11.1) Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտում.

12) Հայաստանի Հանրապետության նախարարությունների կառավարման ոլորտում գործող պետական մարմինների աշխատակազմերում.

13) Հայաստանի Հանրապետության մարզպետարանների աշխատակազմերում.

14) քաղաքապետարանների և գյուղապետարանների աշխատակազմերում.

15) (կետն ուժը կորցրել է 05.02.13 ՀՕ-5-Ն)

16) Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում։

2. Սույն օրենքի գործողությունը տարածվում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց վրա միայն սույն օրենքով ուղղակիորեն նախատեսված դեպքերում։

3. Սույն օրենքը չի տարածվում պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող, ինչպես նաև տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց վրա։

4. (մասն ուժը կորցրել է 19.03.12 ՀՕ-112-Ն)

(2-րդ հոդվածը փոփ., խմբ. 19.03.12 ՀՕ-112-Ն, 05.02.13 ՀՕ-5-Ն, լրաց. 19.05.14 ՀՕ-30-Ն, 08.12.17 ՀՕ-244-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։