Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
1) տեսչական մարմին՝ վերահսկողություն կամ օրենքով սահմանված այլ գործառույթներ իրականացնելու նպատակով սույն օրենքի հիման վրա ստեղծվող՝ Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմնի (այսուհետ` լիազոր մարմին) առանձնացված ստորաբաժանում, բացառությամբ պետական և համայնքային մարմինների (ծառայողների), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության անունից հանրային ծառայություններ իրականացնող ոլորտների.
2) շահերի բախում՝ սույն օրենքով սահմանված դեպքեր, երբ տեսչական մարմնում ծառայողի շահերը կարող են հիմք դառնալ իր ծառայողական գործառույթներն իրականացնելիս անկողմնակալության սկզբունքը խախտելու համար.
3) տեսչական մարմնի կառավարման խորհուրդ` տեսչական մարմնի կառավարման համակարգում գործող կոլեգիալ մարմին.
4) տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողով` սույն օրենքով սահմանված կարգով ստեղծվող` բողոքներ քննող միասնական հանձնաժողով.
5) տնտեսավարող սուբյեկտներ` սույն օրենքի իմաստով տնտեսավարող սուբյեկտներ են համարվում «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված տնտեսավարող սուբյեկտները.
6) գործունեության արդյունավետության բնորոշում և կատարողականի գնահատում` գործառույթ, որի արդյունքում հավաստվում է, որ տեսչական մարմնի խնդիրներն իրագործվել են, և նպատակներն իրականացվել են արդյունավետ և պատշաճ, կամ վերհանվում են տեսչական մարմնի գործունեության ընթացքում թույլ տրված բացթողումներն ու դրանց պատճառները.
7) ռիսկ՝ տնտեսավարող սուբյեկտի գործունեության արդյունքում մարդու կյանքին, առողջությանը, շրջակա միջավայրին, պետության, իրավաբանական և ֆիզիկական անձանց գույքային շահերին, բնական և էներգետիկ պաշարների խնայողությանը վնաս հասցնելու հավանականությունը` հաշվի առնելով այդ վնասի ծանրության աստիճանը.
8) ռիսկի գնահատում՝ տնտեսավարող սուբյեկտների ռիսկայնությունը որոշելու, վերլուծելու և գնահատելու ամբողջական գործընթաց՝ հիմնված ռիսկի աստիճանը որոշող չափանիշների և չափորոշիչների վրա: