Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2017-06-02-ից մինչև 2017-12-30։Բացել գործող տեքստը

Հոդված 9. Տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովը

գործել է մինչև 2017-12-30Բացել ARLIS-ում

Հոդված 9. Տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովը

1. Տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովը (այսուհետ` բողոքարկման հանձնաժողով) ստեղծվում է տեսչական մարմինների և դրանց ծառայողների գործողությունների կամ անգործության (այդ թվում` պատասխանատվության միջոց կիրառելու վերաբերյալ վարչական ակտի) դեմ բերված բողոքների քննության և լուծման նպատակով: Բողոքարկման հանձնաժողովն իր լիազորություններն իրականացնում է` ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

2. Հարկային և մաքսային մարմինների կամ դրանց ծառայողների գործողությունների կամ անգործության վերաբերյալ համապատասխան վերադաս մարմնի որոշումները կարող են բողոքարկվել բողոքարկման հանձնաժողով:

3. Բողոքարկման հանձնաժողովի կազմում ընդգրկվում են նախագահը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետը կամ իր նշանակած անձը, և ինն անդամ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության տնտեսական քաղաքականությունը մշակող պետական կառավարման մարմնի ներկայացուցիչը, արդարադատության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը մշակող պետական կառավարման մարմնի ներկայացուցիչը, ֆինանսների բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը մշակող պետական կառավարման մարմնի ներկայացուցիչը, ռոտացիոն կարգով՝ բողոքարկվող գործի բնագավառի քաղաքականությունը մշակող պետական կառավարման մարմնի ներկայացուցիչը, համապատասխան բնագավառի հասարակական կազմակերպությունների երեք ներակայացուցիչ (մեկը՝ սպառողների շահերը ներկայացնող, երկուսը՝ համապատասխան բնագավառում գործունեություն իրականացնող գործարար միավորումների (ընդ որում՝ ռոտացիոն կարգով) համապատասխան ոլորտի ներկայացուցիչ, որը մասնակցում է, եթե քննվում է այդ ոլորտին առնչվող գործ) և համապատասխան բնագավառների գիտական կազմակերպությունների երկու ներկայացուցիչ, որոնք չեն կարող լինել լիազոր մարմնի կամ համապատասխան բնագավառի քաղաքականությունը մշակող պետական կառավարման մարմնի ենթակայությամբ գործող մարմնի կամ կազմակերպության աշխատակից (ընդ որում՝ ռոտացիոն կարգով, համապատասխան գիտական ոլորտի ներկայացուցիչ, որը մասնակցում է, եթե քննվում է այդ ոլորտին առնչվող գործ): Այն դեպքում, երբ բողոք է ներկայացվել տեսչական մարմնի դեմ, որի լիազոր մարմնի ներկայացուցիչը հանձնաժողովի մշտական անդամ է, հանձնաժողովի նախագահը փոխարինում է վերջինիս պետական կառավարման այլ մարմնի ներկայացուցչով: Հանձնաժողովի անդամների առաջադրման կարգը, ինչպես նաև հանձնաժողովի աշխատակարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Վարչարարության միասնականությունն ապահովելու նպատակով հանձնաժողովի քարտուղարության գործառույթներն իրականացնում է արդարադատության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը մշակող լիազոր պետական մարմինը: Բողոքարկման հանձնաժողովն իր նիստին անհրաժեշտության դեպքում հրավիրում է քննարկվող հարցին առնչվող մասնագետի: Բողոքարկման հանձնաժողովի որոշումներն իրավազոր են, եթե այդ որոշումների կայացմանը մասնակցել է բողոքարկման հանձնաժողովի առնվազն կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան 5 անդամ: Հանձնաժողովի անդամները քվեարկում են կողմ կամ դեմ: Որոշումները կայացվում են բաց քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը որոշիչ է:

4. Բողոքարկման հանձնաժողովին դիմում-բողոք ներկայացրած անձը համապատասխան նիստի անցկացման վայրի և ժամանակի մասին ծանուցվում է նիստից առնվազն երեք աշխատանքային օր առաջ: Բողոքարկման հանձնաժողովի նիստին կարող են մասնակցել դիմում-բողոք ներկայացրած անձը և (կամ) նրա լիազորած անձը: Դիմում-բողոքները բողոքարկման հանձնաժողովը քննության է առնում և դրանց վերաբերյալ որոշումներ է ընդունում 30 օրվա ընթացքում: «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում բողոքարկման հանձնաժողովի որոշմամբ նշված ժամկետը կարող է երկարաձգվել 10 օրով, որի մասին դիմումատուն իրազեկվում է երկարաձգման վերաբերյալ որոշումն ընդունելու օրը: Բողոքարկման հանձնաժողովի նիստի ավարտից հետո բողոքարկման հանձնաժողովը դիմում-բողոքը ներկայացնողին ուղարկում է դիմում-բողոքի վերաբերյալ հանձնաժողովի կայացրած որոշումը:

5. Բողոքարկման հանձնաժողովի աշխատակարգը, բողոքարկման հանձնաժողովին ներկայացվող դիմում-բողոքի ձևը և դիմում-բողոք ներկայացրած անձին նիստի անցկացման վայրի և ժամանակի մասին ուղարկվող ծանուցագրի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

6. Բողոքարկման հանձնաժողովի որոշումները կարող են բողոքարկվել դատական կարգով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։