Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2017-12-30-ից մինչև 2018-04-09։Բացել գործող տեքստը

Հոդված 12. Որակի ապահովումը

գործել է մինչև 2018-04-09Բացել ARLIS-ում

Հոդված 12. Որակի ապահովումը

1. Տեսչական մարմնի որակի ապահովման ստորաբաժանման գործունեությունն ուղղված է ապահովելու տեսչական մարմնի գործունեության շարունակական կատարելագործումը՝ տեսչական մարմնի կողմից իր նպատակների ու խնդիրների իրականացման և սույն օրենքով սահմանված սկզբունքների ամբողջական իրագործման նպատակով:

2. Խորհուրդը հաստատում է տեսչական մարմնի որակի ապահովման ծրագիրը և պարբերաբար հետևում է դրա իրականացմանը:

3. Որակի ապահովման ստորաբաժանման ղեկավարը հաշվետու է Խորհրդին:

4. Որակի ապահովման ստորաբաժանման ղեկավարը պարբերաբար հաշվետվություններ է ներկայացնում Խորհրդին: Հաշվետվությունների ձևը, բովանդակությունը և ներկայացման հաճախականությունը սահմանվում են Խորհրդի որոշմամբ:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է որակի ապահովման ստորաբաժանումների կազմակերպման և գործունեության կարգը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։