Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2016-04-27-ից մինչև 2017-06-02։Բացել գործող տեքստը

Հոդված 15. Հաշվետվողականությունը

գործել է մինչև 2017-06-02Բացել ARLIS-ում

Հոդված 15. Հաշվետվողականությունը

1. Տեսչական մարմինները տարեկան հաշվետվություններ են ներկայացնում Հայաստանի Հանրապետության վարչապետին, որոնք քննարկում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Հաշվետվությունները հրապարակվում են տեսչական մարմնի պաշտոնական կայքէջում:

2. Տեսչական մարմինների տարեկան հաշվետվությունները ներառում են հետևյալ տեղեկատվությունը.

1) սույն օրենքի 11-րդ հոդվածում նշված կատարողականի արդյունքների ապահովումը.

2) վերահսկողության ոլորտում ռիսկերի առկա իրավիճակի վերլուծությունը.

3) խորհրդատվական գործունեությունը, տնտեսավարող սուբյեկտների կողմից հաճախ տրվող հարցերի վերհանումը և այն իրավական ակտերը, որոնք տալիս են դրանց հստակ պատասխանները.

4) կանխարգելիչ գործողությունները և այն ռիսկերը, որոնց վերհանմանն են ուղղված, և որոնք կանխել են դրանք.

5) ստուգումներ, դրանց քանակը, բնութագրերը, տևողությունը և անցկացված ստուգումների արդյունքները.

6) տնտեսավարող սուբյեկտների կողմից առավել հաճախ կատարվող օրենսդրության խախտումները կամ շեղումները, որոնք վերհանել են տեսչական մարմինները, ինչպես նաև դրանց պատճառները և տարածվածությունը: Տնտեսավարող սուբյեկտների և դրանց ծառայողների նկատմամբ կիրառված պատասխանատվության միջոցները.

7) օրենսդրության մեջ փոփոխությունների կատարման առաջարկները՝ օրենսդրական բացերը լրացնելու, ստուգումների արդյունավետությունը բարձրացնելու և տնտեսավարող սուբյեկտների համար վարչական և վերահսկողական բեռը նվազեցնելու նպատակով:

3. Տեսչական մարմնի տարեկան հաշվետվությունները պետք է արտացոլեն իրավիճակի զարգացումները: Տարեկան հաշվետվության փաստացի տվյալները պետք է համեմատվեն նախորդ երկու տարիների իրավիճակներն արտացոլող տվյալների հետ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։