Հոդված 5. Տեսչական մարմինը
Հոդված 5. Տեսչական մարմինը
1. Տեսչական մարմինը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
2. Տեսչական մարմինը կարող է ունենալ կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումներ:
3. Տեսչական մարմինը ստեղծվում է լիազոր մարմնի կազմում՝ որպես առանձնացված ստորաբաժանում:
4. Տեսչական մարմնի կանոնադրությունը, կառուցվածքը, կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների կառուցվածքը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
5. Տեսչական մարմնի կողմից ստուգումների տարեկան պլանով չնախատեսված ստուգումների անցկացման, տեսչական մարմնի բյուջեի հետ կապված և լիազոր մարմնի աշխատակազմի կողմից իրականացվող վարչական գործառույթներն իրականացվում են օրենսդրությամբ սահմանված նվազագույն ժամկետներում: