Հոդված 7. Հաշվապահական հաշվառման վարումը
Հոդված 7. Հաշվապահական հաշվառման վարումը
1. Բոլոր կազմակերպությունները (ներառյալ` անվճարունակության կամ լուծարման գործընթացում գտնվողները) պարտավոր են վարել հաշվապահական հաշվառում:
2. Կազմակերպությունը պարտավոր է հաշվապահական հաշվառումը վարել հաշվապահական հաշվառման ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջներին համապատասխան հաշվապահական հաշվառում վարելու հնարավորություն ընձեռող համակարգչային ծրագրերով, եթե Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքին համապատասխան հաշվարկված` նախորդ տարվա համախառն եկամտի չափը գերազանցել է 500 միլիոն ՀՀ դրամը:
3. Սույն հոդվածում նշված համակարգչային ծրագրերի` հաշվապահական հաշվառման ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջներին համապատասխանության որոշման կարգը սահմանում է Կառավարությունը:
4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջները չեն վերաբերում բանկերին, վարկային կազմակերպություններին, գրավատնային գործունեություն իրականացնող կազմակերպություններին, վճարահաշվարկային կազմակերպություններին, կարգավորվող շուկայի oպերատորին, կենտրոնական դեպոզիտարիային, վերաապահովագրական ընկերություններին, ապահովագրական բրոքերային կազմակերպություններին, ներդրումային ֆոնդի կառավարիչներին, ապահովագրական ընկերություններին և ներդրումային ընկերություններին, որոնց համար հաշվապահական հաշվառման ավտոմատացված համակարգերի ներդրման պահանջները սահմանում է Կենտրոնական բանկը:
5. Կազմակերպության հաշվապահական հաշվառումը վարվում է «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի պահանջների պահպանմամբ: