Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-07-01-ից մինչև 2025-07-04։Բացել գործող տեքստը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 4. Հաշվապահական հաշվառման ոլորտում քաղաքականություն իրականացնող մարմինը

գործել է մինչև 2025-07-04Բացել ARLIS-ում

Հոդված 4. Հաշվապահական հաշվառման ոլորտում քաղաքականություն իրականացնող մարմինը

1. Հայաստանի Հանրապետությունում հաշվապահական հաշվառման ոլորտում քաղաքականություն իրականացնող մարմինը (այսուհետ՝ քաղաքականություն իրականացնող մարմին) ֆինանսների նախարարությունն է՝ համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի:

2. Բանկերի, վարկային կազմակերպությունների, գրավատնային գործունեություն իրականացնող կազմակերպությունների, վճարահաշվարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, կարգավորվող շուկայի օպերատորի, կենտրոնական դեպոզիտարիայի, ապահովագրական ընկերությունների, վերաապահովագրական ընկերությունների, ապահովագրական բրոքերային կազմակերպությունների, ներդրումային ֆոնդերի կառավարիչների համար հաշվապահական հաշվառման ոլորտում կարգավորման գործառույթներ իրականացնող մարմինը Կենտրոնական բանկն է՝ քաղաքականություն իրականացնող մարմնի հետ համատեղ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։