Հոդված 8. Կազմակերպության ղեկավարության իրավունքները և պարտականությունները հաշվապահական հաշվառման կազմակերպման գործում
Հոդված 8. Կազմակերպության ղեկավարության իրավունքները և պարտականությունները հաշվապահական հաշվառման կազմակերպման գործում
1. Կազմակերպության ղեկավարությունը պատասխանատու է հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերի պահանջներին համապատասխան հաշվապահական հաշվառում կազմակերպելու և ֆինանսական հաշվետվություններ ներկայացնելու համար:
2. Սույն օրենքի իմաստով՝ կազմակերպության ղեկավարություն է համարվում գործադիր մարմնի ղեկավարը, լուծարվող կազմակերպության անվճարունակության կառավարիչը, արտաքին կառավարիչը, անհատ լուծարողը, լուծարային հանձնաժողովի նախագահը (այսուհետ` կազմակերպության ղեկավար), ինչպես նաև կազմակերպության կանոնադրությամբ կամ ներքին իրավական ակտերով կամ այլ իրավական ակտերով նախատեսված այլ մարմիններ և անձինք:
3. Կազմակերպությունում հաշվապահական հաշվառումը վարվում է`
1) կառուցվածքային ստորաբաժանում համարվող հաշվապահական ծառայության միջոցով.
2) կազմակերպության աշխատող համարվող հաշվապահի միջոցով.
3) հաշվապահական ծառայություններ մատուցող կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ միջոցով.
4) կազմակերպության ղեկավարի կողմից` անձամբ:
4. Կազմակերպության ղեկավարը uահմանում է կազմակերպության հաշվապահական հաշվառման քաղաքականությունը, եթե այդ իրավասությունը օրենքով կամ կանոնադրությամբ վերապահված չէ կառավարման այլ մարմնի: