Հոդված 26.1. Լիցենզիա ստանալու համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերը
Հոդված 26.1. Լիցենզիա ստանալու համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերը
1. Լիցենզիա ստանալու համար, սույն օրենքի 26-րդ հոդվածի համաձայն լիցենզիա ստանալու իրավունք ունեցող սուբյեկտները (այսուհետ` հայտատու) լիազորված մարմին են ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած լիցենզավորման կարգով սահմանված փաստաթղթերը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած լիցենզավորման կարգով սահմանված փաստաթղթերը լիազորված մարմին մուտք լինելուց հետո` 30-օրյա ժամկետում, աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզավորման նպատակով լիազորված մարմնի ստեղծած հանձնաժողովը (այսուհետ` լիցենզավորող հանձնաժողով) քննում է դրանք և կայացնում որոշում` հայտատուին լիցենզիա տրամադրելու կամ լիցենզիայի հայտը մերժելու վերաբերյալ: Լրացուցիչ տեղեկատվություն կամ փաստաթղթեր պահանջվելու կամ որոշակի փաստեր պարզաբանելու նպատակով լիցենզավորող հանձնաժողովի որոշմամբ վերոնշյալ ժամկետը կարող է կասեցվել: Կասեցման ժամկետը չի կարող 10 օրից ավելի լինել: Անհրաժեշտ տեղեկությունների ստացումից հետո հայտի քննարկումը վերսկսելու որոշման պահից ժամկետը չպետք է գերազանցի մինչև կասեցումն ընկած օրերի և մեկամսյա ժամկետի տարբերությամբ առաջացող օրերի քանակը:
(26.1-րդ հոդվածը լրաց. 26.05.11 ՀՕ-207-Ն)