Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2017-11-25-ից մինչև 2018-04-09։Բացել գործող տեքստը
Գլուխ V · ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 26.1. Լիցենզիա ստանալու համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերը

գործել է մինչև 2018-04-09Բացել ARLIS-ում

Հոդված 26.1. Լիցենզիա ստանալու համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերը

1. Լիցենզիա ստանալու համար, սույն օրենքի 26-րդ հոդվածի համաձայն լիցենզիա ստանալու իրավունք ունեցող սուբյեկտները (այսուհետ` հայտատու) լիազորված մարմին են ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած լիցենզավորման կարգով սահմանված փաստաթղթերը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած լիցենզավորման կարգով սահմանված փաստաթղթերը ներկայացվելուց հետո` 23 աշխատանքային օրվա ընթացքում, աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզավորման նպատակով լիազորված մարմնի ստեղծած հանձնաժողովը (այսուհետ` լիցենզավորող հանձնաժողով) քննում է դրանք և կայացնում որոշում հայտատուին լիցենզիա տրամադրելու կամ լիցենզիայի հայտը մերժելու վերաբերյալ: Լրացուցիչ տեղեկատվություն կամ փաստաթղթեր պահանջվելու կամ որոշակի փաստեր պարզաբանելու նպատակով լիցենզավորող հանձնաժողովի որոշմամբ վերոնշյալ ժամկետը կարող է կասեցվել: Կասեցման ժամկետը չի կարող 10 աշխատանքային օրից ավելի լինել: Անհրաժեշտ տեղեկությունների ստացումից հետո հայտի քննարկումը վերսկսելու որոշման պահից ժամկետը չպետք է գերազանցի մինչև կասեցումն ընկած աշխատանքային օրերի և 23 աշխատանքային օրվա ժամկետի տարբերությամբ առաջացող աշխատանքային օրերի քանակը:

(26.1-րդ հոդվածը լրաց. 26.05.11 ՀՕ-207-Ն, խմբ. 25.10.17 ՀՕ-167-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։