Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2017-11-25-ից մինչև 2018-04-09։Բացել գործող տեքստը
Գլուխ VII · ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ

Հոդված 31.3. Տուգանքը

գործել է մինչև 2018-04-09Բացել ARLIS-ում

Հոդված 31.3. Տուգանքը

1. Տուգանքը կիրառվում և գանձվում է լիազորված մարմնի որոշմամբ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Եթե աուդիտ իրականացնող անձը համաձայն չէ տուգանքի կիրառման վերաբերյալ որոշման հետ, ապա լիազորված մարմինը տուգանքը գանձելու հայցով դիմում է դատարան:

2. Տուգանքը որպես պատասխանատվության միջոց կիրառվում է, եթե աուդիտ իրականացնող անձը՝

ա) խախտել է սույն օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված` աուդիտորական ծառայություններն առնվազն մեկ աուդիտորի կողմից իրականացվելու վերաբերյալ պահանջը` խախտման յուրաքանչյուր դեպքի համար 600 000 դրամի չափով.

բ) խախտել է սույն օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պահանջը` խախտման յուրաքանչյուր դեպքի համար 200 000 դրամի չափով.

գ) խախտել է սույն օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերությունով սահմանված պահանջը` յուրաքանչյուր խախտման (կետի) համար 200 000 դրամի չափով.

դ) խախտել է սույն օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կամ «գ.1» կետերով սահմանված պահանջները` յուրաքանչյուր խախտման (կետի) համար` 500 000 դրամի չափով, իսկ լիցենզիայի բացակայությամբ աուդիտորական ծառայություններ իրականացնելու դեպքում` օրենքով սահմանված չափով և կարգով.

ե) խախտել է սույն օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի «է» կետով սահմանված պահանջը` յուրաքանչյուր չգրանցած պայմանագրի համար 400 000 դրամի չափով, յուրաքանչյուր այլ տեսակի խախտման համար` 200 000 դրամի չափով.

զ) սույն օրենքի 31.2-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան նախազգուշացում կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկնել է նույն խախտումը` խախտման յուրաքանչյուր դեպքի համար 200 000 դրամի չափով.

է) խախտել է սույն օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը, սակայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն, կատարված խախտումը լիազորված մարմնի կողմից գնահատվել է ոչ էական` չի ազդել աուդիտորական եզրակացության ձևի և բովանդակության վրա` 200 000 դրամի չափով.

ը) սույն օրենքի 31.2-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան թույլ տրված խախտումը լիազորված մարմնի կողմից սահմանված ժամկետում չի վերացրել կամ այդ մասին լիազորված մարմնին գրավոր չի տեղեկացրել` խախտման յուրաքանչյուր դեպքի համար 200 000 դրամի չափով.

թ) խախտել է սույն օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի «ժ» կետով սահմանված պահանջը` 200 000 դրամի չափով:

3. Սույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ տուգանքի կիրառումից հետո՝ 3 տարվա ընթացքում, տուգանքի կիրառման համար հիմք հանդիսացող խախտումը շարունակելու կամ այդպիսի նոր խախտում թույլ տալու դեպքում տուգանքի չափը ավելանում է 500 000 դրամով:

4. Սույն հոդվածի 2-րդ մասի «ա», «գ» կամ «դ» կետերի խախտումով կազմված եզրակացությունները աուդիտորական եզրակացություն չեն:

(31.3-րդ հոդվածը լրաց. 16.12.05 ՀՕ-25-Ն, փոփ., խմբ., լրաց. 26.05.11 ՀՕ-207-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։