Հոդված 2
Հոդված 2
Կողմերը համագործակցում են հետևյալ հիմնական ուղղություններով.
ա) արդյունաբերական անվտանգության կարգավորման բնագավառում նորմատիվ իրավական բազայի մշակման հարցերով փորձի փոխանակում.
բ) արդյունաբերական անվտանգության կարգավորման բնագավառում գործունեության լիցենզավորման վերաբերյալ փորձի փոխանակում.
գ) վերահսկողական գործունեության իրականացման բնագավառում փորձի փոխանակում.
դ) անվտանգության կարգավորման բնագավառում փորձի փոխանակում հետևյալ աշխատանքներն իրականացնելիս.
արտադրական վտանգավոր օբյեկտի նախագծում, կառուցում, շահագործում, վերականգնում, հիմնանորոգում, տեխնիկական վերազինում, պահպանում և ոչնչացում,
արտադրական վտանգավոր օբյեկտներում կիրառվող տեխնիկական սարքերի պատրաստում, տեղադրում, կարգավորում, սպասարկում և նորոգում,
արտադրական վտանգավոր օբյեկտներում վտանգավոր նյութերի փոխադրում,
պայթեցման աշխատանքների կատարում,
ընդերքի օգտագործման հետ կապված աշխատանքների կատարում,
գերճնշման տակ աշխատող սարքավորումների շահագործում.
ե) արդյունաբերական անվտանգության բնագավառում մասնագետների պատրաստման և որակավորման ուղղությամբ փորձի փոխանակում.
զ) Կողմերի փոխադարձ համաձայնությամբ` իրենց իրավասությունների շրջանակներում արդյունաբերական անվտանգության հարցերի հետ կապված այլ ուղղություններ: