Անցնել բովանդակությանը

Հոդված 5

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5

1. Հայաստանի Հանրապետության պետական գաղտնիք և Ռուսաստանի Դաշնության պետական գաղտնիք համարվող տեղեկությունները սույն Համաձայնագրի շրջանակներում փոխանցման ենթակա չեն:

2. Սույն Համաձայնագրի շրջանակներում փոխանցվող կամ դրա իրականացման արդյունքում ստեղծվող տեղեկությունը, որը հայկական Կողմը և նրա իրավասու կազմակերպությունները կամ գերատեսչությունները և նախագծի իրականացման նպատակով ներգրավված փորձագիտական կազմակերպությունները դիտարկում են որպես սահմանափակ տարածման ենթակա ծառայողական տեղեկություն կամ ռուսական Կողմը և նրա իրավասու կազմակերպությունները կամ գերատեսչությունները ու նախագծի իրականացման նպատակով ներգրավված փորձագիտական կազմակերպությունները դիտարկում են որպես սահմանափակ տարածման ենթակա ծառայողական տեղեկություն, հստակ սահմանվում և նշվում է որպես այդպիսին:

3. Այնպիսի տեղեկություն պարունակող փաստաթղթերը, որը հայկական Կողմը դիտարկում է որպես սահմանափակ տարածման ենթակա ծառայողական տեղեկություն, պետք է ունենան հայերենով նշում՝ «Ծառայողական օգտագործման համար»: Այնպիսի տեղեկություն պարունակող փաստաթղթերը, որը ռուսական Կողմը դիտարկում է որպես սահմանափակ տարածման ենթակա ծառայողական տեղեկություն, պետք է ունենան ռուսերենով նշում՝ «Для служебного пользования»:

4. Այն կողմերն ու կազմակերպությունները, որոնք համագործակցում են սույն Համաձայնագրի շրջանակներում, նվազագույնի են հասցնում այն անձանց շրջանակը, որոնք սահմանափակ տարածման ենթակա ծառայողական տեղեկության հասանելիության թույլտվություն ունեն, և ապահովում են դրա օգտագործումը միայն սույն Համաձայնագրով նախատեսված նպատակներով:

Նման տեղեկությունը չի հրապարակվում և չի փոխանցվում սույն Համաձայնագրի իրականացմանը մասնակցություն չունեցող երրորդ կողմի՝ առանց այդպիսի տեղեկությունը փոխանցող Կողմի գրավոր համաձայնության, և Հայաստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում դիտարկվում է որպես սահմանափակ տարածման ենթակա ծառայողական տեղեկություն:

5. Սահմանափակ տարածման ենթակա ծառայողական տեղեկության պաշտպանությունն ապահովվում է յուրաքանչյուր Կողմի պետության օրենսդրությանը համապատասխան:

6. Փոխանցվող տեղեկության փոխանակման կանոնները և ծավալը սահմանվում են յուրաքանչյուր կոնկրետ դեպքի համար՝ յուրաքանչյուր Կողմի պետության օրենսդրությանը համապատասխան:

7. Սույն Համաձայնագրի շրջանակներում Կողմերի միջև ամբողջ նամակագրությունը և տեղեկության փոխանակումն իրականացվում է ռուսերենով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։