Հոդված 3
Հոդված 3
1. Սույն Համաձայնագրի շրջանակներում համագործակցությունն իրականացվում է հետևյալ ձևերով, որոնք յուրաքանչյուր կոնկրետ դեպքում ճշգրտվում և համաձայնեցվում են Կողմերի միջև.
տեղեկության և փաստաթղթերի փոխանակում.
համատեղ սեմինարների, խորհրդակցությունների և խորհրդատվությունների անցկացման նպատակով փորձագետների փոխայցելություններ.
գիտական այցելություններ, նախապատրաստական դասընթացներ և ուսուցողական սեմինարներ.
Կողմերի իրավասության շրջանակներում համատեղ նախագծերի իրականացում.
Կողմերի փոխադարձ համաձայնությամբ՝ այլ ձևեր:
2. Յուրաքանչյուր Կողմ նշանակում է սույն Համաձայնագրի շրջանակներում համագործակցության կոնկրետ ուղղությունների սահմանման, աշխատանքների կատարման նկատմամբ հսկողության և համատեղ նախագծերի իրականացման համար պատասխանատու համակարգող:
3. Տեղեկության և փաստաթղթերի փոխանակումը իրականացվում է համակարգողների միջոցով, եթե նախապես չի համաձայնեցվում դրանց փոխանցման այլ միջոց:
4. Համատեղ նախագծերը, որպես կանոն, նախատեսում են սույն Համաձայնագրի Կողմերի մասնակցությունը: Նախագծերի իրականացման նպատակով կարող են կնքվել պայմանագրեր Կողմերի լիազորված կազմակերպությունների միջև և ներգրավվել այլ գերատեսչությունների ու փորձագիտական կազմակերպությունների ներկայացուցիչներ, եթե դա անհրաժեշտ է նախագծերի արդյունավետ իրականացման համար և համաձայնեցված է Կողմերի միջև: