Հոդված 9
Հոդված 9
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի կողմից դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարելու մասին վերջին գրավոր ծանուցումը ստանալու օրվանից և գործում է հինգ տարվա ընթացքում:
Սույն Համաձայնագրի գործողությունն ինքնաբերաբար երկարաձգվում է հաջորդ հնգամյա ժամկետներով, եթե Կողմերից որևէ մեկը դիվանագիտական ուղիներով գրավոր չի տեղեկացնում մյուս Կողմին դրա գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին ոչ պակաս, քան Համաձայնագրի գործողության հերթական ժամկետը լրանալուց երեք ամիս առաջ:
Կատարված է Երևան քաղաքում 2017 թվականի հոկտեմբերի 24-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն և ռուսերեն, ընդ որում` բոլոր տեքստերը հավասարազոր են: Տարաձայնություններ ծագելու դեպքում մեկնաբանման նպատակով օգտագործվում է ռուսերեն տեքստը:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2018թ. մայիսի 11-ին