Հոդված 2
Հոդված 2
Կողմերից մեկի պետության այն քաղաքացիները, որոնք ժամանակավորապես գտնվում են մյուս Կողմի պետության տարածքում, ազատվում են մուտքի պետության իրավասու մարմիններում 30 (երեսուն) օրվա ընթացքում գրանցման (ըստ գտնվելու վայրի՝ հաշվառման կանգնելու) պարտավորությունից, եթե Կողմերի պետությունների օրենսդրությամբ ավելի երկար ժամկետ նախատեսված չէ:
Սույն հոդվածի 1-ին պարբերությունում նշված ժամանակավորապես գտնվելու ժամկետը հաշվարկվում է մի Կողմի պետության քաղաքացու՝ մյուս Կողմի պետության տարածք մուտք գործելու ամսաթվից, որը հաստատվում է մյուս Կողմի պետության տարածք մուտք գործելիս սահմանային հսկողության մարմինների կողմից դրված նշումով:
Կողմերից մեկի պետության քաղաքացու՝ մյուս Կողմի պետության տարածքում 30 (երեսուն) օրից ավել կամ Կողմերի պետությունների ազգային օրենսդրությամբ սահմանված ավելի երկար ժամկետով գտնվելու դեպքում քաղաքացին պարտավոր է գրանցվել (ըստ գտնվելու վայրի՝ կանգնել հաշվառման) մուտքի պետության իրավասու մարմիններում՝ այդ պետության օրենսդրությանը համապատասխան: