Հոդված 7
Հոդված 7
Կողմերից մեկի պետության քաղաքացիները, որոնք մյուս Կողմի պետության տարածքում կորցրել են սույն Համաձայնագրի 3-րդ հոդվածում նշված փաստաթղթերը, պետք է այդ մասին անհապաղ տեղեկացնեն գտնվելու պետության իրավասու մարմիններին, որոնք կտրամադրեն փաստաթղթերը կորցնելու մասին դիմելու փաստը հաստատող տեղեկանք:
Կողմերի դիվանագիտական ներկայացուցչությունները կամ հյուպատոսական հիմնարկները, իրենց պետությունների օրենսդրությանը համապատասխան, սույն հոդվածի 1-ին պարբերությունում նշված անձանց տալիս են իրենց քաղաքացիության պետություն վերադարձի վկայական: