Անցնել բովանդակությանը

Հոդված 3

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3

Կողմերից մեկի պետության քաղաքացիները կարող են առանց մուտքի արտոնագրի մուտք գործել, տարանցմամբ անցնել, դուրս գալ և գտնվել մյուս Կողմի պետության տարածքում արտասահման մեկնելու համար վավեր հետևյալ փաստաթղթերով.

Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար՝

-կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող դիվանագիտական անձնագիր,

-Հայաստանի Հանրապետության քաղաքացու՝ կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող անձնագիր,

-դիվանագիտական անձնագիր,

-Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր (օտարերկրյա պետություններում վավերականության նշումով),

-Հայաստանի Հանրապետություն վերադարձի վկայական (միայն Հայաստանի Հանրապետություն վերադարձի համար).

Տաջիկստանի Հանրապետության քաղաքացիների համար՝

-տեղեկատվության էլեկտրոնային կրիչ պարունակող դիվանագիտական անձնագիր,

-տեղեկատվության էլեկտրոնային կրիչ պարունակող ծառայողական անձնագիր,

-տեղեկատվության էլեկտրոնային կրիչ պարունակող ընդհանուր քաղաքացիական արտասահմանյան անձնագիր,

-1998 թվականի նմուշի դիվանագիտական անձնագիր (մինչև վավերականության ժամկետի ավարտը),

-1998 թվականի նմուշի ծառայողական անձնագիր (մինչև վավերականության ժամկետի ավարտը),

-1998 թվականի նմուշի ընդհանուր քաղաքացիական արտասահմանյան անձնագիր (մինչև վավերականության ժամկետի ավարտը),

-16 տարին չլրացած երեխայի ծննդյան վկայական (ծնողներից մեկի կամ օրինական ներկայացուցչի արտասահմանյան անձնագրում նշում լինելու դեպքում),

-Տաջիկստանի Հանրապետություն վերադարձի վկայական (միայն Տաջիկստանի Հանրապետություն վերադարձի համար):

Կողմերը սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին ծանուցման հետ միաժամանակ փոխանակում են արտասահման մեկնելու համար վավեր փաստաթղթերի նմուշները:

Կողմերը դիվանագիտական ուղիներով միմյանց կտեղեկացնեն գործող փաստաթղթերում փոփոխություններ կատարելու մասին և կփոխանակեն դրանց նմուշները ոչ ուշ, քան դրանք գործողության մեջ դնելուց 30 (երեսուն) օր առաջ:

Արտասահման մեկնելու համար վավեր փաստաթղթերի ցանկի փոփոխությունները և լրացումները ձևակերպվում են սույն Համաձայնագրի 9-րդ հոդվածով նախատեսված առանձին արձանագրություններով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։