Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» 2016 թվականի մայիսի 25-ի ՀՕ-54-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ` Oրենսգիրք) 23-րդ հոդվածի 1-ին մասում՝
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» 2016 թվականի մայիսի 25-ի ՀՕ-54-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ` Oրենսգիրք) 23-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 1-ին կետի «ծառայողներին» բառը փոխարինել «ծառայության մեջ գտնվողներին» բառերով, իսկ 3-րդ մասի «ծառայող հանդիսացող» բառերը՝ «ծառայության մեջ գտնվող» բառերով.
2) 3-րդ կետից հանել «քննչական մարմիններում,» բառերը, իսկ նույն մասը «զինծառայողներին» բառից հետո լրացնել «քննչական մարմիններում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց (քննչական մարմինների ղեկավարներ և ղեկավարների տեղակալներ, քննիչներ).» բառերով.
3) 8-րդ կետը «բանկի» բառից հետո լրացնել «նախագահին և» բառերով.
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 12-րդ կետով.
«12) Բարձրագույն դատական խորհրդի անդամներին:»: