Հոդված 10
Հոդված 10
1. Սույն Համաձայնագրի մեկնաբանման կամ կիրառման առնչությամբ ցանկացած վեճ երկու կամ ավելի Պայմանավորվող կողմերի միջև պետք է կարգավորվի նրանց միջև` բանակցությունների միջոցով, որքանով դա հնարավոր է:
2. Ցանկացած վեճ, որը չի կարգավորվում բանակցությունների միջոցով, ներկայացվում է արբիտրաժի, եթե վեճի մասնակից Պայմանավորվող կողմերից որևէ մեկը նման դիմում է ներկայացնում, և փոխանցվում է վեճի մասնակից Կողմերի համաձայնությամբ ընտրված մեկ կամ մի քանի արբիտրների: Եթե արբիտրաժի համար դիմումի ամսաթվից հետո` երեք ամսվա ընթացքում, վեճի մասնակից Կողմերը չեն կարողանում համաձայնության գալ արբիտրի կամ արբիտրների ընտրության հարցում, ապա այդ Կողմերից ցանկացածը կարող է դիմել Գլխավոր քարտուղարին` նշանակելու համար մեկ արբիտր, որի որոշմանն էլ ներկայացվում է վեճը:
3. Սույն հոդվածի 2-րդ պարբերության համաձայն նշանակված արբիտրի կամ արբիտրների որոշումը պարտադիր է վեճի մասնակից Պայմանավորվող կողմերի համար: