Հոդված 13
Հոդված 13
Համաձայնագրի և դրա լրացումների տեքստերը կարող են փոփոխվել հետևյալ ընթացակարգով.
1. Ցանկացած Պայմանավորվող կողմ կարող է առաջարկել սույն Համաձայնագրի և դրա լրացումների մեկ կամ մի քանի փոփոխություն: Համաձայնագրի և դրա լրացումների առաջարկվող փոփոխությունների տեքստը փոխանցվում է Գլխավոր քարտուղարին, որը փոխանցում է այն բոլոր Պայմանավորվող կողմերին և տեղեկացնում է սույն Համաձայնագրի 6-րդ հոդվածի 1-ին պարբերության մեջ նշված բոլոր մյուս երկրներին:
2. Սույն հոդվածի 1-ին պարբերության համաձայն շրջանառված ցանկացած առաջարկվող փոփոխություն համարվում է ընդունված, եթե Գլխավոր քարտուղարի կողմից առաջարկվող փոփոխության շրջանառման օրվանից հետո` վեց ամիս ժամանակահատվածում, Պայմանավորվող կողմերից ոչ մեկը առարկություն չի ներկայացնում:
3. Գլխավոր քարտուղարը հնարավորինս կարճ ժամկետում ծանուցում է բոլոր Պայմանավորվող կողմերին առաջարկվող փոփոխության վերաբերյալ առարկություն ներկայացնելու մասին: Եթե առաջարկվող փոփոխության վերաբերյալ առարկություն է ներկայացվել, ապա փոփոխությունը համարվում է չընդունված և չունի ոչ մի ուժ: Եթե նման առարկություն չի ներկայացվել, ապա փոփոխությունը բոլոր Պայմանավորվող կողմերի համար ուժի մեջ է մտնում սույն հոդվածի 2-րդ պարբերության մեջ նշված վեց ամիս ժամկետը լրանալուց երեք ամիս հետո: