Անցնել բովանդակությանը

Հոդված 12

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 12

Սույն Համաձայնագրին կցված Կանոնակարգերը կարող են փոփոխվել հետևյալ ընթացակարգով.

1. Կանոնակարգերի փոփոխությունները կատարվում են Վարչական կոմիտեի կողմից, ինչպես նկարագրված է 1-ին հոդվածի 2-րդ պարբերության մեջ, և 1-ին լրացման մեջ նշված ընթացակարգին համապատասխան: Անհրաժեշտության դեպքում փոփոխությունը կարող է ներառել առկա պահանջները` որպես այլընտրանքային տարբերակ: Պայմանավորվող կողմերը նշում են, թե Կանոնակարգերի շրջանակում ո՛ր այլընտրանքային տարբերակներն են կիրառելու: Կանոնակարգի շրջանակում այլընտրանքային տարբերակ (տարբերակներ) կիրառող Պայմանավորվող կողմերը պարտավորված չեն ընդունելու նույն Կանոնակարգի շրջանակում նախորդ այլընտրանքային տարբերակի (տարբերակների) հաստատումը: Միայն ամենավերջին փոփոխությունները կիրառող Պայմանավորվող կողմերը պարտավորված չեն ընդունելու նախորդ փոփոխությունների կամ չփոփոխված Կանոնակարգերի հաստատումները: Ավելի վաղ կատարված մի շարք փոփոխություններ կամ չփոփոխված Կանոնակարգ կիրառող Պայմանավորվող կողմերը ընդունում են ավելի ուշ կատարված փոփոխությունների հաստատումները: Կանոնակարգի փոփոխությունը կատարվելուց հետո Վարչական կոմիտեի կողմից փոխանցվում է Գլխավոր քարտուղարին: Դրանից հետո` հնարավորինս կարճ ժամկետում, Գլխավոր քարտուղարը ծանուցում է այդ փոփոխության մասին Կանոնակարգը կիրառող Պայմանավորվող կողմերին:

2. Կանոնակարգի փոփոխությունը համարվում է ընդունված, եթե Գլխավոր քարտուղարի ծանուցելուց հետո` վեց ամսվա ընթացքում, ծանուցման օրվա դրությամբ Կանոնակարգը կիրառող Պայմանավորվող կողմերի ավելի քան մեկ երրորդը չի տեղեկացնում Գլխավոր քարտուղարին փոփոխությանը իր անհամաձայնության մասին: Եթե այդ ժամանակահատվածի լրանալուց հետո Գլխավոր քարտուղարը չի ստանում Կանոնակարգը կիրառող Պայմանավորվող կողմերի ավելի քան մեկ երրորդի անհամաձայնության մասին հայտարարությունները, ապա Գլխավոր քարտուղարը հնարավորինս կարճ ժամկետում փոփոխությունը հայտարարում է ընդունված և պարտադիր Կանոնակարգը կիրառող այն Պայմանավորվող կողմերի համար, որոնք չեն հայտարարել դրա նկատմամբ իրենց առարկության մասին: Եթե Կանոնակարգը փոփոխվում է, իսկ չփոփոխված Կանոնակարգը կիրառող Պայմանավորվող կողմերի առնվազն մեկ հինգերորդը հաջորդիվ հայտարարում է, որ ցանկանում է շարունակել կիրառել չփոփոխված Կանոնակարգը, ապա չփոփոխված Կանոնակարգը համարվում է փոփոխված Կանոնակարգի այլընտրանք և պաշտոնապես, որպես այդպիսին, ներառվում է Կանոնակարգում` ուժի մեջ մտնելով փոփոխության ընդունման կամ ուժի մեջ մտնելու օրվանից: Այս դեպքում Կանոնակարգը կիրառող Պայմանավորվող կողմերի պարտավորությունները նույնն են, ինչ սահմանված է 1-ին պարբերության մեջ:

3. Եթե որևէ նոր Պայմանավորվող կողմ միանում է սույն Համաձայնագրին Գլխավոր քարտուղարի կողմից Կանոնակարգում փոփոխության մասին ծանուցվելու և դրա ուժի մեջ մտնելու միջև ընկած ժամանակահատվածում, ապա տվյալ Կանոնակարգը ուժի մեջ չի մտնում այդ Պայմանավորվող կողմի համար մինչև նրա` այդ փոփոխությունը պաշտոնապես ընդունելուց երկու ամիս հետո կամ Գլխավոր քարտուղարի կողմից առաջարկվող փոփոխության մասին այդ Կողմին ծանուցվելուց հետո վեցամսյա ժամանակահատվածի լրանալուց երկու ամիս հետո:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։