Հոդված 15
Հոդված 15
1. Եթե վերոնշյալ դրույթների ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ չփոփոխված Համաձայնագրի 1-ին հոդվածի 3-րդ և 4-րդ պարբերության մեջ նախատեսված ընթացակարգերն ընթացքի մեջ են` նոր Կանոնակարգ ընդունելու համար, ապա տվյալ Կանոնակարգն ուժի մեջ է մտնում տվյալ հոդվածի 5-րդ պարբերության դրույթների համաձայն:
2. Եթե վերոնշյալ դրույթների ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ չփոփոխված Համաձայնագրի 12-րդ հոդվածի 1-ին պարբերության մեջ նախատեսված ընթացակարգերն ընթացքի մեջ են` Կանոնակարգի փոփոխություն ընդունելու համար, ապա այդ փոփոխությունն ուժի մեջ է մտնում տվյալ հոդվածի դրույթների համաձայն:
3. Եթե Համաձայնագրի բոլոր Պայմանավորվող կողմերը համաձայն են, ապա չփոփոխված Համաձայնագրի դրույթների ներքո ընդունված ցանկացած Կանոնակարգ կարող է դիտարկվել որպես վերոնշյալ դրույթների ներքո ընդունված Կանոնակարգ:
Լրացում 1
ՎԱՐՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ