Հոդված 2
Հոդված 2
Հիմնականում տեսակի հաստատման միջոցով Կանոնակարգերը կիրառող յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ տրամադրում է Կանոնակարգում նկարագրված տեսակի հաստատումները և հաստատման նշանները այն անվավոր փոխադրամիջոցների, սարքավորումների ու մասերի համար, որոնց վրա տարածվում է տվյալ Կանոնակարգը` պայմանով, որ Կողմն ունի տեխնիկական որակավորում, և նրան բավարարում են հաստատված տեսակի հետ ապրանքի համապատասխանության ապահովման կարգավորումները, ինչպես սահմանված է 2-րդ լրացման մեջ: Տեսակի հաստատման միջոցով Կանոնակարգը կիրառող յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ մերժում է տրամադրել Կանոնակարգում ընդգրկված տեսակի հաստատումները և հաստատման նշանները, եթե վերոնշյալ պայմանները չեն բավարարվել: